Լրահոս

05.09.2011 14:41


«WikiLeaks». Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Սերժ Սարգսյանին

«WikiLeaks». Ռոբերտ Քոչարյանը քննադատել է Սերժ Սարգսյանին

«WikiLeaks»–ը հրապարակել է 2009թ. սեպտեմբերին տեղի ունեցած` ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զրույցը, որի ժամանակ Ռ. Քոչարյանը քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։ Նա ասել է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում Սերժ Սարգսյանը սխալ ուղղությամբ է գնում, և եթե այդ նախաձեռնությունը տապալվի, ու սահմանը չբացվի, դա միայն կվարկաբեկի Սարգսյանին և կվատացնի Սփյուռքի հետ հարաբերությունները:

Ռ. Քոչարյանը նկատել է, որ եթե թուրքերը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ցանկություն ունեին, ապա Թուրքիան պարզապես պետք է սահմանը բացելու մասին փաստաթուղթ ստորագրեր։

Եվ հետո, ըստ ՀՀ երկրորդ նագահահի, ինքը վերջնաժամկետ կսահմաներ վավերացման համար, իսկ դա չանելու համար քննադատել է Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Հիմա Թուրքիան թելադրող է գործընթացում, իսկ մենք տեղ չունենք մանևրելու»։

Ռ. Քոչարյանը Ս. Սարգսյանին քննադատել է նաև պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն հավանություն տալու համար։ Նրան զարմացել է այդ կետին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համաձայնությունը։

ՀՀ երկրորդ նախահն ընդգծել է, որ ինքը չի միջամտում Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, որովհետև այդ դեպքում չի կարող լռել և կառավարության քաղաքականության մասին ճշմարտությունը չասել։

ԱՄՆ փոխդեսպան Փենինգթոնն էլ գրել է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մատը պահել պետական զարկերակի վրա և կարծես սպասում է իր ժամին։

Այս խորագրի վերջին նյութերը