Կարծիք

28.07.2022 17:30


Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից. խաղաղությո՞ւն, թուրքի՞ հետ

Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից. խաղաղությո՞ւն, թուրքի՞ հետ

Այսօրվա ընդամենը մի քանի ժամվա լրահոսից՝

*Հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

*Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Տոնաշենի (նախկին "Եղնիկներ"), Կարմիր շուկայի և Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։

*Հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Խաղաղությու՞ն։

"Խաղաղության դարաշրջա՞ն"։

Թուրքի հե՞տ։

Չկա ու չի կարող լինել նման բան։

Զենքով վրադ եկած, տունդ քեզնից խլած, երեխաներիդ սպանած, քո մահն ու պետությանդ ոչնչացումը բացահայտ ու անթաքույց ցանկացող թուրքի հետ խաղաղություն լինել չի կարող։

Միակ ուղին թուրքին հաղթելն է, խեղճացնելը, ճնշելը, սսկված պահելը, որ չհամարձակվի անգամ քո կողմը նայել, իսկ դրա համար ուժեղ բանակ է պետք, ուժեղ բանակ ու ամուր սահման։ Ով դա արեց, նա էլ հայկական օրակարգի կրողն ու ներկայացուցիչն է, հակառակը՝ թուրքից է․․․

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը