Կարծիք

28.07.2022 19:11


Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիների փողերի կորստի համար

Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիների փողերի կորստի համար

Վերջին ճգնաժամի հետևանքով կենսաթոշակային ֆոնդերը լուրջ գումարներ կորցրին: Ավելին, ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում նույն բանը չի կրկնվի: Պարզ է, որ քաղաքացիների այդ կորուստը պետությունը չի կարող փոխհատուցել: Մյուս կողմից պարզ է նաև, որ քաղաքացին ինքը չի կարող որոշել իր գումարների ապագա ճակատագիրը, քանզի Հայաստանի խորհրդարանը 2018 թվականի հունիսի 21-ին ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը, որը նախատեսում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պետական մասնաբաժնի ավելացում և համակարգի մասնակիցների բեռի նվազեցում, միաժամանակ համակարգը ՀՀ քաղաքացիների համար դարձնելով պարտադիր 2018 թվականի հուլիսի 1-ից:

Նիկոլ Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ խստորեն քննադատում էր այս բարեփոխումների ողջ փիլիսոփայությունը, իսկ իշխանության գալուց հետո գրեթե 180 աստիճանով փոխեց իր կարծիքը: Իսկ որպեսզի փոխզիջման գնա ժամանակին իրեն աջակցող միջին խավի ներկայացուցիչներին, առաջարկեց ոչ թե ազատվել այդ բարեփոխումից ընդանրապես, այլ փոփոխել այդ բարեփոխման որոշ թվեր, որոնք սակայն իմաստազրկեցին այդ բարեփոխման հիմնական նպատակը ընդանրապես:

Մի կողմ թողնենք, որ սույն բարեփոխում կոչվածը իրեն չէր արդարացրել այլ երկրներում ներդրման ժամանակ: Դրա վառ օրինակը Չիլիի փորձն է, որտեղ մարդկանց համար պարզ դարձավ այդ «բարեփոխում» կոչվածի ողջ խաբեության իմաստը: Պարզվեց, որ այն քաղաքացիները, որոնք օգտվեցին այդ բարեփոխում կոչվածից, թոշակի անցման փուլում հայտնաբերեցին բոլորովին այլ թոշակի չափս, քան կանխատեսովում էր:

Սակայն այս խնդրի ամենացինիկ կողմը կայանում է նրանում, որ, երբ գեներալ Պինոչետը 1981-ին ներդրում էր այդ համակարգը իր երկրում, դա վերաբերվում էր հանրության բոլոր շերտերին, բացի զինվորականներից: Այսինքն` զինվորականները, որպես արտոնյալ սոցիալական շերտ, ազատվեցին այդ բարեփոխման կոչված պարտադրանքից:

Բացի այդ այս համակարգի կողմնակիցների հիմնավորումն կայանում էր նրանում, որ ժամանակի ընթացքում հայ հանրությունը ծերանալու է և հետագայում պետությանը դժվար է լինելու ապահովել մարդկանց արժանապատիվ թոշակով: Հենց դրա համար էլ առաջարկվում էր այդ կենսաթոշակային հաշիվները կազմավորեին հետևյալ բանաձևով` աշխատող քաղաքացիներին աշխատավարձի 10%-ին հավասար գումար է հատկացվում թոշակի անցնելու համար, քաղաքացին ինքն էր վճարում 5%-ը, ևս 5%-ը վճարվում էր պետբյուջեից: Քանի որ այս բանաձևը խիստ դժգոհություն էր առաջացրել բարձր աշխատավարձ ստացողների մոտ և վերջիններս ակտիվ պայքարում էին այդ բարեփոխման դեմ, Փաշինյանը իր իշխանության գալուց հետո որոշեց փոփոխել այդ բանաձևը հետյալ ձևով, այն է քաղաքացին վճարում է 2,5 տոկոս, իսկ մյուս 7,5 տոկոսը վճարում է պետությունը:

Այսինքն, վճարունակ շերտի հետ փոխզիջման գնալու համար միաժամանակ փորձելով չհրաժարվել այդ «բարեփոխման» բուն նպատակից Փաշինյանի թիմը գնաց այդ փոփոխման փաստացի խախտելով այդ մոտեցման բուն էությունը: Քանզի եթե պետությունը պիտի վճարի 7,5 տոկոս, ապա ի՞նչ կարիք կար ընթանրապես գնալ այդ բարեփոխման: Չէ որ այդ փոփոխության նպատակը ի սկզբանե պետության բեռը թեթևացնելն էր:

Միայն այս դրվագը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է անտեղյակ Փաշինյանի թիմը տնտեսական տրամաբանությունից, որոնց համար պոպուլիզմը պետք է գերադասվի բոլոր գործոններից, քանզի պոպուլիզմն է դրված Փաշինյանի իշխանության հիմքում:

Սակայն, ինչպես ասում են շաբաթն եկավ ուրբաթից առաջ և վերջին ճգնաժամային գործընթացները իրենց ազդեցությունը թողեցին այդ կուտակային ֆոնդերի աշխատանքների վրա և որի արդյունքում քաղաքացիները այսօր հայտնաբերեցին, որ լուրջ կորուստներ են ունեցել:

Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով այս բարեփոխման տրամաբանությունը, նշում էր, որ խիստ դժվար է կանխատեսել ապագա գործընթացները, իսկ բյուջետային երաշխիքները պայմանավորված են այն հանգամանքով, թե որքան էֆեկտիվ կկառավարվեն այդ ֆոնդերը: Իսկ ով պիտի գնահատի այդ կառավարման որակի չափը, կամ ով պիտի պատասխան տա, եթե աստված չանի մարդկանց կուտակումների հետ խնդիրներ առաջանան, օրինակ ֆորս մաժորային իրավիճակներում: Սրանք այն հարցադրումններ էին, որոնք չունեն պատասխաններ իսկ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումը իրականացան գրեթե 100 %-ով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը` zham.am

Այս խորագրի վերջին նյութերը