Աշխարհ

01.08.2022 18:10


Մեսսին նվաճեց 41-րդ տիտղոսը և մոտենում է Ալվեսի ռեկորդին (տեսանյութ)

Մեսսին նվաճեց 41-րդ տիտղոսը և մոտենում է Ալվեսի ռեկորդին (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նվաճեց 41-րդ տիտղոսը կարիերայում և մոտենում է «Բարսելոնայի» նախկին պաշտպան, այժմ մեքսիկական «Պումասում» հանդես եկող բրազիլացի Դանի Ալվեսի ռեկորդին՝ 46 տիտղոս։

Մեսին 41-րդ տիտղոսը նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ի հաղթանակի շնորհիվ։

Թել Ավիվում տեղի ունեցած խաղում ՊՍԺ-ն 4:0 հաշվով պարտության է մատնել Ֆրանսիայի գավաթակիր «Նանտին»։ Մեսին դարձել է գոլի հեղինակ և ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

Այս խորագրի վերջին նյութերը