Կարծիք

02.08.2022 09:42


Համահայկական անտերություն

Համահայկական անտերություն

Արցախից ստացվող ահագնացող տեղեկատվական հոսքերի մասին չեմ խոսելու։ Խուճապ, ապատեղեկատվություն տարածելու մտադրություն չունեմ ու հետևելու եմ անցնող բոլոր տարիների սուրբ սկզբունքիս՝ տարածել միայն ճգրտված և հաստատված տեղեկություն։ (չխալնել պետական ագիտպրոպի ու արծրունիական հաղորդագրությունների հետ)։

Բայց հիմա կարևոր հարցը.

1. Արցախի Հանրապետության իշխանությունը, ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում են առաջնագծում եղած լարվածության մասին, տարածում հաղորդագրություններ

2. Բոլորը խոսում են մարտական գործողությունների, լարված իրավիճակի մասին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ՞

• Վարչապետի աշխատասենյակի աթոռին նստածը չկա։ Արձակուրդում է։ Անգամ ամեն րոպե լուսանկար հրապակող նրա կինը նորություն չի հայտնել, ինչո՞վ են զբաղված։

• Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկը Հարությունյան լուրջ դեմքով տեղեկացնում է, որ Վրաստանում հանդիպում է էլ վարչապետ, էլ արտաքին գործերի նախարար

• Սահմանում հայ մեր հայրենակիցների, հակաթուրք պայքարի առաջամարտիկների մուտքն արգելող ՀՀ կառավարության Սփյուռքի գործերով հանձնակատարը Կիպրոսում հանդիպում է այդ երկրի պաշտպանության նախարարի հետ ու քննարկում համագործակցության հարցեր (!!!!!!!!!!!!!!!!!!)

Ի դեպ, այսօր լուռ է Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Նախօրեին բարբաջում էր… Սա այլ թեմա է։ 88-ին, երբ զարմանում էինք, թե Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու կավբյուրոյի որոշմանն ինչպես են կողմ քվեարկել նաև արցախցի բոլշևիկները, չէինք էլ ենթադրում, որ դրանից 30 տարի հետո Հայաստանում պաշտոն կունենա Արցախի մարտունեցի Արմեն Գրիգորյանը (գեներալ Մովսես Հակոբյանի քրոջ որդին)։ Հ.Գ. փաստորեն դա բուսնեց... իր սարքած (կառավարության որոշմամբ) բորշչը փորձեց մարսի... ապագանէլ նորից խոստացավ ու... https://fb.watch/eDWKNaPJaO/

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը