Կարծիք

02.08.2022 09:48


Երբ Վահան Հովհաննիսյանի ու մյուսների դատին գնում էի, որպես լրագրող, երբեք չէի մտածի, որ պատմությունը կկրկնվի ու իմ իրավական լրագրողի գիտելիքները մի օր պետք կգան, որպես քաղբանտարկյալի մայր

Երբ Վահան Հովհաննիսյանի ու մյուսների դատին գնում էի, որպես լրագրող, երբեք չէի մտածի, որ պատմությունը կկրկնվի ու իմ իրավական լրագրողի գիտելիքները մի օր պետք կգան, որպես քաղբանտարկյալի մայր

Երբ Վահան Հովհաննիսյանի ու մյուսների դատին գնում էի, որպես լրագրող, երբեք չէի մտածի, որ պատմությունը կկրկնվի ու իմ իրավական լրագրողի գիտելիքները մի օր պետք կգան, որպես քաղբանտարկյալի մայր։ Էլի ներկայացնում էին փաստաբանները կռված տղերքի` Արաբո ջոկատի կենսագրությունը, դատավոր Ավետիսյանի համար այդ կենսագրությունն ինչ որ արժեք ուներ։ Բայց պատվերը դաշնակցականներին դատելն էր, մեկուսացնելը։ Հիշում եմ Ալվարդ Պետրոսյանի վկայությունը. նա հեքիաթի նման պատմում էր, թե ինչ ռոմանտիզմով էին վերաբերվում պատերազմի ընթացքում մի զենքի տեսակի ստեղծմանն ու դրա արդյունք՝ հաղթանակին։ Այդ ամենը ես լսում էի որպես լրագրող, երբ որդուս այս օրերի տարիքին դեռ չէի հասել, դեռ քսանս չէր լրացել։

Որդիս մեկ շաբաթից 23 տարեկան կդառնա, բայց հասցրել է տեսնել պատերազմի արհավիրքը, հասցրել է տեսնել ընկերների զոհվելը, հետո մտել պայքարի մեջ, ավելի տարօրինակ, անհասկանալի, ստվերային թշնամու դեմ ու հասցրել դառնալ քաղբանտարկյալ՝ ուղիղ իմաստով։

Կհիշեք, որ 2021-ին Սյունիքից մարդկանց գիշերով ձերբակալել, ստորացնելով ու նաև կտտանքներով քարշ էին տվել Երևան ու մի 5000 հոգով դատախազության դիմաց ցույց եղավ։ Մի 5000, բայց ցուցարարներից միայն 10-ին առանձացրին ու սկսեցին դատել, թե հայհոյել են Նիկոլին։ Դե ու՞մ պետք է առանձնացնեին։ Ում` պետք էր... ահա այս դատապրոցեսով անցնում է որդիս, ինչը դատավորին հիմք տվեց, կրկնահանցագործության վարկածի ու չբավարարել կալանքը գրավով փոխելու միջնորդությունը, անմեղության կանխավարկած հասկացությունը հեչ, պատվերը՝ պատվեր է։ Իսկ իրականում Գյումրիի գործով իրենց թվում էր երկար ժամանակով կմեկուսացնեն միանգամից 5 երիտասարդի, ձեռքի հետ խայտառակ կանեն իրենց վայ հակաքարոզչությամբ՝ «վայ էս ինչ անդաստիարակ ու վատն են ՀՅԴ երիտասարդները....» թեզով։ Բայց դե քաղաքական ակցիայի ընթացքում ծնված, իշխանական քարոզչամեքենայով սարսափ պատմություն ներկայացված , գործը փուչիկ դուրս եկավ։ Ենթադրյալ տուժողները խնդրեցին ազատել տղաներին, հերքեցին իշխանական քարոզչամեքենայի տարածածը, այստեղ դատավորին օգնության հասավ հայհոյանքի արդեն ապաքրեականացված հոդվածը։ Իսկ 1994-ից 97-ը, երբ շինծու գործերով դատում էին դաշնակցականներին, դատում ու անցանկալի անձ հայտարարում սահմանին, ճիշտ այսօրվա պես, վերջը չէր երևում այդ ամենի։ Բայց եկավ այդ վերջը՝ 1998-ի փետրվարը եկավ։

Գոռն ու Տարոնը ավելի ուժեղացած դուրս կգան, իսկ այս լուսանկարի պահը հավանաբար դեռ, նոյեմբերի 9ից շատ առաջ է եղել, պատերազմի օրերին, այլապես ժպիտը, որ հետո կորել էր նրանց դեմքից, այս նկարում էլ չէր լինի...

Լիլիթ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը