Քաղաքական

03.08.2022 17:48


Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին լարվածություն չկա. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին լարվածություն չկա. ՊՆ խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը նորմալ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Հայաստանի սահմանին այս պահի դրությամբ լարվածություն չկա»,–ասաց Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 8-ը` վիրավորվել։

Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Այս խորագրի վերջին նյութերը