Կարծիք

03.08.2022 20:00


Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել մեկընդմիշտ

Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել մեկընդմիշտ

Արցախում թշնամական հարձակման այս պայմաններում Հայաստանի ողջ պետական համակարգը պետք է մոբիլիզացվեր՝ կոշտ հայտարարություններ, հանդիպումներ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներին ահազանգեր, ԶԼՄ-ների և պետական քարոզչության համակարգված աշխատանք և ռազմաքաղաքական բնույթի այլ անհրաժեշտ աջակցության տրամադրում։ Այս մասին Տելեգրմի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Արցախը ոչ մի պարագայում չպետք է միայնակ մնա թշնամու դեմ հանդիման, որովհետև իբր «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը կեղծ հասկացություն է, ստահոդ օրակարգ, իսկ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, ուստի թուլանալու և հերթական զիջումը թշնամուն «նվիրելու» դեպքում, հաջորդ իսկ վայրկյանից կանգնելու ենք նոր զիջման պահանջի նախաշեմին և այդպես մինչև Հայաստանի լիակատար կլանումը։

Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը փորձում ենք չտեսնել ու չընկալել և տուրք տալ կեղծ օրակարգերին, Արցախի և Հայաստանի՝ թշնամական սողացող բռնազավթումը շարունակվելու է, շարունակվելու է նաև մեր պետականության կազմաքանդումը ներսից։

Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել՝ փակել մեկընդմիշտ և հավերժ՝ հենց այսօրվանից սկսելով պատրաստվել թշնամու գալիք ջախջախմանը։

Այս խորագրի վերջին նյութերը