Կարծիք

04.08.2022 15:43


Այ երբ ամենքդ ձեր անձնականը կդնեք մի կողմ ու առանց բամբասանքի նվիրական պայքարով կլծվեք հայրենիքի համար պայքարին, այդ ժամանակ հավատացեք էլ մեղավորներ փնտրելու կարիքը չի լինի

Այ երբ ամենքդ ձեր անձնականը կդնեք մի կողմ ու առանց բամբասանքի նվիրական պայքարով կլծվեք հայրենիքի համար պայքարին, այդ ժամանակ հավատացեք էլ մեղավորներ փնտրելու կարիքը չի լինի

Երրորդ օրն է Արցախում լարված է, երրորդ օրն է ֆեյսբուքյան պատերը ողողված են պաթոսով, բայց բոլորը մեղավոր են փնտրում՝ փնտրում են Ռուսների մեջ, ԱՄՆ, Եվրոպա, Իրան, Ընդդիմություն (ամենածիծաղելին) ամենուր, բացի իրական մեղավորներից...

Դժվար է մեղադրել որևէ պետության ավելի Հայ չլինելու մեջ, առավել զավեշտալի է մեղադրել ընդդիմությանը, ով զրկված է որևէ լծակից (բացառությամբ փողոցային պայքարը), որին ֆեյբուքյան ակտիվը մասնակցում էր մեծամասամբ լայվերը նայելով...

Գլխավոր շտաբ, ՊՆ, Արտաքին գործերի նախարարություն և այլն այս լծակներից, որո՞նք են Ընդդիմության ձեռքում և չեն օգտագործվում:

Մի ընդդիմադիր էլ ես եմ, հիմնավորեք ինչով եմ մեղավոր:

Պատերազմին մասնակցելո՞վ, Նոյեմբերի 9-ը չընդունելո՞վ, դրա դեմ ընդվզելով ու կալանավորվելո՞վ, թե պայքարից չհիասթափվելո՞վ:

Այ երբ ամենքդ ձեր անձնականը կդնեք մի կողմ ու առանց բամբասանքի նվիրական պայքարով կլծվեք հայրենիքի համար պայքարին, այդ ժամանակ հավատացեք էլ մեղավորներ փնտրելու կարիքը չի լինի...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը