Քաղաքական

11.08.2022 13:24


Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ

Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հասցեին ուղղված քննադատական հայտարարությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։

«Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահներին ուղղված առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ հավելյալ մանրամասների համար առաջարկում ենք դիմել ՌԴ ՊՆ»,-նշել է նա։

Նեչաևն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է։

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Նաև հայտարարել է Իվան Նեչաևը։

«Եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխումն այս երթուղին պաշտպանելու համար»,-ասել է Նեչաևը։

Նեչաևը հիշեցրել է, որ օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու երկրներին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը վերահաստատում է բոլոր հարցերը լուծելու անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի26-ի հայտարարությունների։

Այս խորագրի վերջին նյութերը