Լրահոս

07.09.2011 11:15


Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականի խաղն անվանել է ֆանտաստիկ

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականի խաղն անվանել է ֆանտաստիկ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Սլովակիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակը թիմի անունից նվիրել է աշխարհի բոլոր հայերին:

«Ձեր ցավը տանեմ, իմ հա՛յ ազգ, մենք էլ հպարտ ենք ձեզանով, որ միշտ կանգնած եք մեր թիկունքին: Դեռ աշխատանք կա անելու: Առա՛ջ, Հայաստա՛ն», -ասել է Յուրա Մովսիսյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն էլ Հայաստանի հավաքականի խաղն անվանել է ֆանտաստիկ:

«Ես հպարտանում եմ այս թիմով: Մենք ուսումնասիրել էինք սլովակների ուժեղ և թույլ բոլոր կողմերը, պատրաստվել էինք շատ մանրակրկիտ ձևով: Ես հավատում էի հաղթանակին, բայց այսպիսի խոշոր հաշվով չէի սպասում, քանի որ Սլովակիան ամենակազմակերպված պաշտպանությունն ունի մեր խմբում»,–ասել է նա:

Իսկ Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը նշել է, որ առաջին խաղակեսում իրենք 3-4 իրական պահեր են կորցրել, իսկ հետագայում խաղն անհաջող է դասավորվել իրենց համար:

–Ես այս պարտությունը վերցնում եմ ինձ վրա: Ես կադրային որոշ խնդիրներ թույլ տվեցի Իռլանդիայի հետ մրցավեճից հետո։ Մենք շատ լավ պահեր ենք ունենում և չենք իրացնում: Շատ լավ գործեց Բերեզովսկին: Հայաստանը խաղում է բաց, արագ, հարձակողական ֆուտբոլ, տեխնիկապես շատ լավ են պատրաստված հայ ֆուտբոլիստները,–նշել է Վայսը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը