Աշխարհ

13.08.2022 09:31


Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օրը։

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսը ձախլիկ է։

Օրվա նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև ծառացած դժվարությունների մասին։ 1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով՝ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են ձախլիկների մոտ։

Պարզվել է նաև, որ ձախլիկ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։

Աջլիկ և ձախլիկ լինում են նաև կենդանիները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը