Կարծիք

14.08.2022 18:08


Պայթյո՞ւն, թե՞ պայթեցում

Պայթյո՞ւն, թե՞ պայթեցում

Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցածը պաշտոնապես ներկայացվում է, որպես պայթյուն։ Բայց, արդյո՞ք․․․Իսկ գուցե այն պայթեցու՞մ է՝ դիվերսիա։ Հիշենք պարբերաբար հնչող ահազանգերը տարբեր վայրերում տեղադրված պայթուցիկների վերաբերյալ, ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումներն ԱՄՆ քաղաքացիներին։ Իսկ թե ով կամ ովքեր են եղել ահազանգների հեղինակներն, այդպես էլ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց։ Եթե այս ամենին գումարենք, որ Հայաստանում ազատորեն ֆռռում են ադրբեջանցիներն ու թուրքերը, որոնք լինելով Հայաստանում` ցինիկաբար ծաղրում են մեզ բոլորիս, ապա ի?նչ երաշխիք, որ նրանց մեջ չկան գորշ գայլերն ու ռամիլսաֆարովները։

Շատ կուզենայի, որ կատարված ողբերգությունն, իսկապես պայթյուն, այն է՝ անփութության հետևանք եղած լինի, որը նույնպես չի արդարացնում մահեր սփռող «խաղաղասեր» ողորմելիներին։

Սակայն, հիմնավոր կասկածը պայթեցման մասին կմնա, քանի որ ինքս անձամբ չեմ վստահում Հայաստանի իրավապահներին։ Նրանք որևէ հարցում պրոֆեսիոնալ, նաև ինքնուրույն չեն, այլ միայն ունակ են, վարչապետ կոչեցյալին հլու-հնազանդ գործեր թխել ընդդիմադիրների նկատմամբ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը