Կարծիք

30.08.2022 16:16


Լուռ է նաև «նախագահը»․ վախեցա՞վ պատասխանել․․․․

Լուռ է նաև «նախագահը»․ վախեցա՞վ պատասխանել․․․․

Երեկ գրել էի, որ կառավարությունը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, չի պատասխանել իմ ուղարկած պաշտոնական հարցմանը։ Տեղեկացնում եմ, որ մեկ այլ հարցմանս չի պատասխանել նաև ՀՀ նախագահի բարձր աթոռը զբաղեցնող նախկին ՀՀՇականը։ Զարմանալի չէ․ թե՛ կառավարությանը, թե՛ նախագահին նշանակել է մի մարդ, և ակնկալել, որ այդ երկու ինստիտուտները տարբեր վերաբերմունք կցուցաբերեին, անիրական էր։

Ս․թ․ օգոստոսի 8-ին հարցում էի ուղարկել նրան, ակնկալելով ստանալ սպառիչ պատասխան, արդյոք Հայաստանի Հանրապետությունը և նրա «գլուխ» հանդիսացող դաշնակահար-նախագահը շարունակու՞մ են պնդել, որ

1. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը,

2. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտվող անխափան ցամաքային կապ,

3. Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի։

Ըստ այդմ, հարցրել էի, որ եթե նա դեռևս հավատարիմ է նախագահի պաշտոնական կայքի վրա տեղադրված այդ սկզբունքներին, ապա ինչպես է վերաբերվում «Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հորդորներին» և Բերձորն, Աղավնոն ու Ներքին Սուսն Ադրբեջանին հանձնելուն։ Պատասխան չեղավ։ Արդյոք նախկին ՀՀՇ-ականը վախեցավ պատասխանել, թե՞ իր հետ նամակագրությունն են արգելել։

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը