Քաղաքական

30.08.2022 16:19


Փաշինյանն ու Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են Ալիևի հետ վաղվա եռակողմ հանդիպմանն առնչվող հարցեր

Փաշինյանն ու Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են Ալիևի հետ վաղվա եռակողմ հանդիպմանն առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը