Քաղաքական

31.08.2022 14:31


Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ politik.am-ը զանգահարել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, արդյոք այս տարի և՞ս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նախագահ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Մեզ հետ զրույցում Միկոյանն ասաց․ «Այո, այս տարի ևս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։

Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և, ինչպես միշտ, այս օրը անց է կացնում իր ընտանիքի հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը