Քաղաքական

31.08.2022 15:21


Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում ավարտվել է  Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը (տեսանյութ)

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Բրյուսելում եռակողմ հերթական հանդիպման մասին հայտնի դարձավ օգոստոսի 25-ին:

Բրյուսելում նույն ձևաչափով երեք հանդիպում արդեն իսկ կայացել է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։

Աղբյուրը՝ 168.am

***

Բրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։

Այս խորագրի վերջին նյութերը