Կարծիք

01.09.2022 22:28


Մարուքյանն իր որդիներին տանում է «Գազպրոմի» դպրոց` մոտ 2 մլն ուսվարձով, այն դեպքում, որ հայտարարագրել է 20 հազար դոլար

Մարուքյանն իր որդիներին տանում է «Գազպրոմի» դպրոց` մոտ 2 մլն ուսվարձով, այն դեպքում, որ հայտարարագրել է 20 հազար դոլար
Из серии очевидное- невероятное
Ըստ քաղաքացի Է.Մ- ի այսօրվա ֆեյսբուքյան էջի նրա որդիները ինչպես և հարյուր հազարավոր երեխաներ այսօր գնացին դպրոց:
Ապրեն իրենք, ու լավ սովորեն գրագետ լինեն ու զարգացած բանականություն ունենան` սրտանց եմ մաղթում:
Բայց, քանզի քաղաքացի Է.Մ-ն, ի տարբերություն յուր ղեկավարի, գիտի որ կրթությունը շատ կարևոր է, ուստի որոշել է իր որդիներին լավ դպրոց տեղափոխել, որն ի դեպ Գազպրոմի դպրոցն է ու տարեկան կրթավճարը կազնում է (ըստ դպրոցի կայքի) 1 980 000ՀՀ դրամ, իսկ եկրորդ երեխայի դեպքում 10% զեղչ է տրամադրվում:
Հիմա:
Հարց մաթեմաթիկայի սիրահարներին և այլ քաղաքացիներին.
Եթե երկու երեխայի մեկ տարվա ուսումը (զեղչով) արժե 3 762 000 ՀՀ դրամ, այսինքն $9200, իսկ քաղաքացի Է.Մ-ի հայտարագրված գումարը կազմում է`
(1,5 մլն դրամ) մոտավոր $3700+ $1380+(€1075)մոտավոր $1200+ (4 200 000 ՀՀ դրամ) $10200 + $3500= մոտավոր 20000$
և նույնիս եթե քաղաքացի Է.Մ-ն իր ընտանյոք հանդերձ չուտի, չխմի, ջուր, գազ, էլ. հոսանք չօգտագործի, ոչինչ չգնի, նվեր ստացած մեքենան բենզինով կամ գազով չլիցքավորի, հիպոթեկը Վանաձորի տան չվճարի,
Քանի՞ տարի երեխաները կկարողանան հաճախել նշված դպրոցը, հաշվի առնելով, որ դպրոց դեռ պետք է հասնել, ու չէ որ հայրիկը իրեն թույլ չի տա պետական մեքենայով նրանց դպրոց ուղեկցել:
Նշեմ, որ քաղաքացի Է.Մ-ն պետծառայող է:
Հարգելի երիտասարդ և ոչ այնքան մաթեմաթիկոսներ` դե ձեզ տեսնեմ:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը