Քաղաքական

02.09.2022 11:23


«Պատկերացնո՞ւմ եք, ասում են, թե եկել եմ, որ հողեր հանձնեմ»․ Փաշինյանը՝ 2018-ին (տեսանյութ)

«Պատկերացնո՞ւմ եք, ասում են, թե եկել եմ, որ հողեր հանձնեմ»․ Փաշինյանը՝ 2018-ին (տեսանյութ)

2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքում, պաշտոնավարման 100 օրն ամփոփելով, Նիկոլ Փաշինյանը խոսեց Ղարաբաղի թեմայից՝ ասելով․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են ձեռք բերում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Դուք պատկերացնում ե՞ք. ես Ղարաբաղի հարցով դեռևս մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում»։

Ամբոխը ծափերով ու ողջույններով ընդունեց Փաշինյանի ելույթը։

Այս ելույթից ընդամենը երկու տարի և երկու ամիս անց Նիկոլ Փաշինյանը ապացուցեց, որ ճիշտ էին ասում և հանձնեց հողերը։

Փաշինյանի ելույթի այդ հատվածը՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը