Քաղաքական

02.09.2022 15:49


Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա. Արարատի մի շարք գյուղերում ոռոգման ջուր չկա (տեսանյութ)

Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա. Արարատի մի շարք գյուղերում ոռոգման ջուր չկա (տեսանյութ)

Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, փակել էին Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը: NEWS.am-ի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներից մեկը ասաց, որ երեք օր է՝ ոռոգման ջուր չի եղել:

«Պատճառաբանում էին, թե ջուր չունենք, եթե ձեզ տանք, չի հերիքի: Ստիպված փակեցինք մայրուղին: Հիմա ոռոգման ջուր տվել են, բայց կարող է՝ նորից կտրեն, իրենց ի՞նչ կա: Հիմա եկել ենք ջրմուղ, բայց մարդ չկա: Պոմիդոր ենք դրել, չենք կարող ասել՝ այսօր չջրենք, վաղը ջրենք: Պոմիդորն ամեն երրորդ օրը պետք է ջրվի: Այս շոգին մարդը չի դիմանում, էլ ուր մնաց բույսը դիմանա»,-ասաց նա:

Նշենք, որ Երևան-Արտաշատ ճանապարհը արդեն բաց է:

Այս խորագրի վերջին նյութերը