Քաղաքական

02.09.2022 20:04


Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:

Աղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը