Կարծիք

07.09.2022 20:42


Նրանք «Հանրապետություն», մենք՝ ինքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում

Նրանք «Հանրապետություն», մենք՝ ինքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում
Վերջերս Թուրքիայում / Գոնիայում/ կայացած խորհրդաժողովում, Ի․ Ալիևը խոսելով կրթության մասին, այսպիսի միտք է հայտնել․ «Կրթությունը մեզ համար շատ կարևոր է։ Այն դաստիարակում և կրթում է հայրենասերների, որոնք հողեր են վերադարձնում։ Մենք նրանց մոտիվացնում ենք։ Նվիրումը ամենամեծ առաքելությունն է»։
Ի՞նչ է անում Հայաստանը․ երկու տարի առաջ ՀՀ ԿԳՄՍ-ն, հանկարծ իր կայքում զետեղեց գաղտնիության պայմաններում մշակված «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման հայեցակարգն ու չափորոշիչները։ Եվ պարզվեց, որ աշխատանքային խմբի անդամների մեծ մասը ոչ մասնագետ է, ոչ էլ՝ առարկայի դասավանդման փորձ ունի։ Պարզվեց նաև, որ նրանց մեծ մասը թուրքերի հետ համագործակցության մեծ փորձ ունի, անգամ որոշ բաժիններում ներառել են թուրքական կողմի մոտեցումները։
Ըստ էության, մինչ «հաշտություն» և «եղբայրություն» արևելյան հաշիշ-դիսկուրսով թմրեցնում ու բթացնում էին հայ հասարակությանը, մինչ ակադեմիական շրջանակներին հեռու էին պահում և օտարում չափորոշիչների մշակման գործընթացից, մինչ ազդեցության գործակալների հայկական ցանցը թուրքից «եղբայր» էր կերտում, իսկ նախկիններին հրեշայնացնում, հերոսներին նսեմացնելով՝ սպանում, պատմությունից ջնջում էին մեր ազգային-ազատագրական պայքարն ու մեր հասարակությունը սրընթաց ապազգայնանում էր, կեղծիքի ու ստի մեջ կորցնում բարոյական ուղենիշները, ինքնությունը։
Իսկ այդ ընթացքում «խաղաղասեր եղբայր» Թուրքիայում բայրաքտարներ էին արտադրում, Ադրբեջանում «հայրենասերներ» էին կրթում, իսկ մեր բանտերը լցվում քաղաքական այլախոհներով․ սրանք թշնամի մեր մեջ էին որոնում․ արժանապատվություն ու Հայրենիք չուրացողների մեջ։
Ու մանկուրտացած այս միջավայրում վարչապետն ու իր հետևորդները նախընտրում են Քելբաջար, Էյվազլի և Չայզամի ասել, Շուշիին՝ Շուշա, ու առահասարակ՝ դժգույն ու դժբախտ։
Մեկ անգամ էլ կարդացի-թերթեցի Կառավարության կողմից հաստատված «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ» նախագիծը։
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ բառն այնտեղ չկար։
Մենք ինքնասպանություն բովանդակությամբ խաղաղություն ենք բեմադրում։
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը