Քաղաքական

13.09.2022 08:00


Ժամը 08.00-ի դրությամբ որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են. հակառակորդը առաջխաղացման փորձեր է անում. ՊՆ (տեսանյութ)

Ժամը 08.00-ի դրությամբ որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են. հակառակորդը առաջխաղացման փորձեր է անում. ՊՆ (տեսանյութ)

Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածը և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,-հայտարարել է ՊՆ–ն։

Այս խորագրի վերջին նյութերը