Կարծիք

13.09.2022 20:22


Պատերազմ բերողների հետ երկիրը հանձնելու գործում միասնական լինե՞ս

Պատերազմ բերողների հետ երկիրը հանձնելու գործում միասնական լինե՞ս

Երկու տարվա մեջ եղբորս 2-րդ անգամ ենք պատերազմ ճանապարհում։ Ու ամեն հերթական դարձած պատերազմի ժամանակ դիտավորյալ իրեն, մյուս բոլոր զինվորականներին, բանակին մենակ թողածները, մեջքը կոտրածները, իրենց պայմանավորվածություններով պատերազմ բերածները գալիս են ու ասում, որ իրենց հետ միասնական պետք է լինել։

Ո՞Ւմ հետ միասնական լինես և ինչի՞ շուրջ միասնական լինես։ Պատերազմ բերողների հետ երկիրը հանձնելու գործում միասնական լինե՞ս։ Սենց Ալիևի ու Էրդողանի հետ էլ միասնական լինելու կոչ կարելի է անել։

Փոխարենը միասնական պետք է լինեն կարող ուժերն ու անհաները, ովքեր կարող են լուծել այս հարցը։ Հայաստան ու հայությունը ամեն բանից վեր, մնացածը՝ հետո։

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը