Քաղաքական

14.09.2022 07:43


Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Պուտինը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամներին Ռուսաստանի քայլերի մասին` ուղղված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացմանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հարցով նիստի ընթացքում տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նիստի արդյունքներով հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության մամուլի հաղորդագրությունը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը»,-հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը