Քաղաքական

14.09.2022 12:07


Չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների կյանքը․ ՊՆ-ն հորդորում է

Չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների կյանքը․ ՊՆ-ն հորդորում է

Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։ Այս մասին հայտարարություն է տարածեշ Հայաստանի ՊՆ-ն:

Հայտարարությունում նաև ասվում է. «Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։

Այս խորագրի վերջին նյութերը