Քաղաքական

14.09.2022 22:03


Սյունիքի հրշեջ-փրկարարները Նորավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են զինծառայողի դի

Սյունիքի հրշեջ-փրկարարները Նորավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են զինծառայողի դի

Սյունիքի հրշեջ-փրկարարները Նորավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը