Քաղաքական

15.09.2022 17:11


ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքները չեն դադարեցվել․ Զախարովա (տեսանյութ)

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքները չեն դադարեցվել․ Զախարովա (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարեցվել՝ չնայած էսկալացիային։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խաղաղության պայամանագիրը առաջնահերթություն է։ ՌԴ-ն ցուցաբերում է կողմերին անհրաժեշտ օգնություն։

Մոսկվան ակնկալում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն»,- մասնավորապես ասել է Զախարովան։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը