Լրահոս

10.09.2011 14:06


Ս. Սաֆարյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նման էր դասախոսության»

Ս. Սաֆարյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նման էր դասախոսության»

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀԱԿ հանրահավաքին և ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նման էր դասախոսության անցյալի 3 տարիների խնդիրների մասին:

–Կարդում ես այն, իսկ դրա մեջ միայն անցյալ է, անցյալ ու անցյալ։ Նաև WikiLeaks-ի խիստ մասնակի, ընտրովի վերլուծություն։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կանգ է առել 2008–ի վրա և գտնվում է այդ թվականի մեջ։ Բացի այդ, ինձ համար անհասկանալի է «Սկսել է «Հիմա»-ի հասունացումը» արտահայտությունը։ Եթե «Հիմա» է, ապա էլ ի՞նչ հասունացում,-ասել է Ս. Սաֆարյանը,–Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից միանշանակորեն հասկանալի էր, որ նա այլևս չի ցանկանում շարունակել այն գիծը, որը որդեգրել էր մինչև վիկիլիքսյան հրապարակումները, այսինքն՝ խաղալ ազգային խնդիրների վրա, դրանք օգտագործել որպես Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացնելու միջոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը