Քաղաքական

16.09.2022 11:43


«Գյուղից տարածքներ են մնացել թշնամու մոտ, առաջ են եկել». Ներքին Հանդի վարչական ղեկավար

«Գյուղից տարածքներ են մնացել թշնամու մոտ, առաջ են եկել». Ներքին Հանդի վարչական ղեկավար

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ ո՛չ երեկ գիշեր, ո՛չ այսօր առավոտյան թշնամու կողմից կրակոցներ չեն հնչել։

«Գյուղը վնաս չի կրել, գյուղից տարածքներ են մնացել թշնամու մոտ, առաջ են եկել։ Բոլորն էլ գիտեն, որ թշնամին առաջ է եկել։ Այս ամենի համատեքստում գյուղում բնակիչները չեն ընկճվում, բոլորի տրամադրությունն էլ մարտական է»,-նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Նա դժվարացավ ասել, թե թշնամին որքան է առաջ եկել գյուղի ուղղությամբ, բայց վստահությամբ ընդգծեց, որ որքան էլ առաջ գան՝ իրենք գյուղից դուրս չեն գալու։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին թշնամին Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ կրկին առաջ էր եկել և դիրքավորվել, այդ ժամանակ թշնամին գյուղից 1,5-2 կմ հեռավորության վրա էր, այս պահին դժավր էասել, թե գյուղից որքան է հեռու։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանի հրամանով, երբ հայկական զորքը Սյունիքում հետ քաշվեց զբաղեցրած դիրքերից, 4 տասնյակի հասնող համայնքներ դարձան սահմանամերձ, թշնամու դիրքերն այդ բնավայրերից գտնվում են՝ 150, լավագույն դեպքում՝ 300 մետր հեռավորության վրա։

Այս խորագրի վերջին նյութերը