Քաղաքական

16.09.2022 14:34


Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. ԳՇ պետ

Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. ԳՇ պետ
Ադրբեջանական կողմը վայրագություններ է իրականացրել մեր զինծառայողների նկատմամբ, այդ թվում` կանանց։ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանն ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–ասաց Ասրյանը։
Նրա խոսքով` թշնամին իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։
Ասրյանը հավելեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն, կիրառելով հարվածային ԱԹՍ–ներ, ռեակտիվ հրետանի և հրետանային համակարգեր, հարվածներ են հասցրել ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ ենթակառուցվածքներին։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը