Քաղաքական

16.09.2022 17:45


ԳՇ պետը հակասում է Նիկոլ Փաշինյանին

ԳՇ պետը հակասում է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշիյանը նախօրեին Աժ-ում հայտարարեց, որ Ադրբեջանը, սեպտեմբերի 13-ից սկսած, ռազմական գործողություններով Հայաստանից զավթել է մոտ 10 ք/կմ տարածք։

Իսկ ահա ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն այսօր հակասել է իր վերադասը համարվող Նիկոլ Փաշինյանին։ Վայոց ձոր ներխուժած թշնամու զորքի նշանառության տակ՝ Ջերմուկում այսօր կազմակերպած 30 դեսպանների հետ հանդիպման ժամանակ ԳՇ պետը հայտնել է , որ սեպտեմբերի 12- լույս 13 գիշերից հետո թշնամու զավթած տարածքը մոտ 6400 հա է հասնում։ «Հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կիլոմետր խորությամբ»,-ասել է նա։ Սա, ըստ էության, հենց 6,4 հա տարածք է ենթադրում և հակասում է Փաշինյանի մատուցած 10 կմ մասին ինֆորմացիային։

ԳՇ պետն ասել է նաև, որ ներկա դրությամբ՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներում։ «Առողջարանային քաղաքից ընդամենը 4,5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում հակառակորդի զորքը»,-ասել է զինվորական պաշտոնյան՝ դիվանագետների հետ հանդիպմանը ադրբեջանական հարձակման հետևանքները ցույց տալու ժամանակ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը