Լրահոս

13.09.2011 09:47


Թուրքիան Իսրայելի ափեր երեք մարտական նավ կուղարկի

Թուրքիան Իսրայելի ափեր երեք մարտական նավ կուղարկի

Ինչպես հայտնում է «The Jerusalem post»–ը, թուրքական ԶԼՄ–ները հայտնում են, որ Թուրքիայի իշխանությունները շուտով Միջերկրածովյան արևելյան տարածաշրջան առնվազն երք մարտական նավ կուղարկեն։

Այս տվյալների համաձայն՝ դրանք պետք է ուղեկցեն չեզոք ջրերում Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերին։

Միևնույն ժամանակ ծրագրված է, որ նավերը Իսրայելի ջրեր չեն մտնի։

Բացի դա, «Anatolia» գործակալությունը հրապարակել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Ալ ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածները, որոնք եթեր չեն գնացել։

Էրդողանն ասել է, թե 2010թ.–ին Ազատության նավատորմի բռնազվթումը կարող էր պատերազմի սկիզբ դառնալ, քանի որ «միջազգային ջրերում խաղաղ նավի վրա հարձակումն անընդունելի է»։

Ավելի վաղ՝ Թուրքիայի վարչապետն ու այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին, որ իրենց երկիրը մտադիր է մեծացնել իր ռազմածովային ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում, սակայն չէին հստակեցրել, թե քանի նավ է այնտեղ ուղարկվելու։

Իսրայելը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Գազայի տավածի ջրային շարջափակումը խախտելու անթույլատրելիության մասին՝ ընդգծելով, որ նման նավերը, ցանկացած բեռով, ենթակա են զավթման։

Թուրքիան էլ Իսրայելի շրջափակումը չի ընդունում՝ համարելով այն անօրինական։

Այս խորագրի վերջին նյութերը