Հարցազրույց

17.09.2022 10:34


«ԱԺ-ում կարողացա ինձ զսպել, այսօր՝ ոչ». Գեղամ Մանուկյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

«ԱԺ-ում կարողացա ինձ զսպել, այսօր՝ ոչ». Գեղամ Մանուկյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

«Պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյանը բանակցություններն ինչպես է վարում, եթե ԱԺ-ում հայտարարում է, որ եթե թուղթ լինի, կստորագրի, ինչը համաժողովրդական զայրույթի ալիք բարձրացրեց, իսկ երեկոյան ուղիղ եթերով ասաց՝ ես դա նկատի չեմ ունեցել: Նա խոսում է մի բան, դրանից հետո այդ բանակցողի հետ հո լայվով կամ հեռախոսով չի՞ խոսի ու ասի՝ դա նկատի չեմ ունեցել: Այդպես, նկատի չունենալու բառակույտերով տապալեց բանակցային պրոցեսը, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, հարևանների հետ ու այսօր արդեն օդից ընկած, առավոտից գիշեր հեռախոսազանգերով ու խնդրագրերով է հանդես գալիս»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա կեղծ է համարում այն հարցը, թե ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն. «Վարչապետը կառավարում է խաղաղ պայմաններում, թեկուզ տնտեսական, քաղաքական, նույնիսկ՝ տարածաշրջանային ցնցումների պայմաններում: Հիմա մեր գործընկեր Անդրանիկ Թևանյանը մի ձևակերպում էր արել, որ փշե պսակով մարդն է, որ այդ առաքելությունը պետք է ստանձնի: Պատերազմի դեպքում չեն փոխում ձիերը կամ ղեկավար չեն փոխում, երբ հասկանում են, որ այդ ղեկավարը կարող է իրավիճակ փոխել, բայց Փաշինյանի ժամանակ երբեք իրավիճակ չի փոխվի»:

Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ գործող իշխանություններն այս օրերի համար էլ են պատասխան տալու.

«Այս օրերի համար սրանք էլի պատասխան են տալու: Քոչարյան Անդոն մի անգամ Դավիթ Տոնոյանի համար էր, չէ՞, ասում՝ ձկնորսի համազգեստ հագած, հիմա աչքովս ընկնում են իշխանական պատգամավորներ, որոնք այդպես որսորդական շորեր հագած՝ այստեղ-այնտեղ են լինում: Նույն հանցավոր ապատեղեկատվության մասին էին երեկ ճոռոմ-ճոռոմ խոսում ԱԺ-ում, կամ այսօր կառավարության նիստում. Ո՞վ է ապատեղեկատվություն տարածողը՝ կեղծ դիմակավոր նինձանե՞րը, որոնք իբր առաջնագծից էին տեսանյութ հրապարակել, այդ թատրոններ բեմադրողնե՞րը»:

Ըստ նրա՝ գործող իշխանությունները նյարդային են, հասկանում են, որ իրավիճակը բարդ է, Արցախից ձերբազատվելուց հետո էլ իրենց ենթադրյալ խաղաղության դարաշրջանը չի գալիս.

«Նրանք հասկանում են, որ պատասխանատվություն ունեն, որ հասարակությունն այլևս պայթելու է: Նույն երեկ ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ, հակառակ այդ բոլոր բղավոցներին, ինձ որևէ մեկն այդպես հանդարտ չէր տեսել: Ես մեր խմբակցության անունից էի ելույթ ունենում և հասկանում էի, որ նրանց պետք է խոսք փոխանցեմ, այդ մարդիկ պետք է հասկանան՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինչ-որ թուղթ լինի՝ ստորագրեմ, թեկուզ՝ ինձ կոչեն դավաճան, միայն Նիկոլին չեն կոչելու դավաճան, այդ բոլոր նստածներին են կոչելու դավաճան: Այսինքն՝ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա՝ Նիկոլ Փաշինյանը հետո հո չի՞ մտածելու 71 պատգամավորի մասին, տարբեր մակարդակներում նստած պաշտոնյաների մասին, իր անվտանգությունն ապահովող այդ հարյուրավոր զինվորականների, ոստիկանների, ԱԱԾ-ի աշխատակիցների, քննչական մարմինների աշխատողների մասին: Փաշինյանը սեփական փրկության մասին է մտածելու, դրա համար ժամանակը սարսափելի քիչ է»:

Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ գործող իշխանություններին պետք է հեռացնել. «Սրանց պետք է քացով դուրս հանել իրենց կաբինետներից. Կոպիտ է հնչում, բայց այլ բառ չունեմ: Բաղրամյանում նստած Գրիգորյան Արմենին պետք է պատուհանից դուրս նետել, որովհետև նրա քաղհասարակության քաղաքականության հետևանքն այսօրվա հարյուրից ավելի զոհերն են, այն 4000 զոհերն են:

Իրենց այդ ամբողջ մոլագար քաղաքականության հետևանքն ինչ-որ շենքի փլուզում կամ տնտեսական ցուցանիշի անկում չէ, զոհն է, մարդկային զոհեր, հազարներ: Երբ խելագարները Յուրի Խաչատուրով էին հանում ՀԱՊԿ-ից ու կալանավորում, այդ խելագարության հետևանքը զոհն է, մարդն է: Այսօր այս քաղհասարակության արևմտամետ դեմքերն առավոտից գիշեր գրում են՝ ՀԱՊԿ ու ՀԱՊԿ, թող հիշեն՝ 2018թ. Յուրի Խաչատուրովին հանելը, դրա պատճառով էր: Բոլորի վզին է: Խառատյանարսենների վզին է: Թող չմտածեն, որ իրենք սպիտակ թևերով են դուրս գալու այս ամենից: Բոլորի վզին է, բոլորի ձեռքերն արյան մեջ են: Գրիգորյան Արմենը, որը, ուղղակի ողբերգություն է՝ մարդը հարսանիքը Շուշիում անելով՝ Շուշի կորցնող արցախցին է, բայց ձեռքերն արյան մեջ են, որովհետև իր հակառուսականությունը, իր հակա-ՀԱՊԿ-ությունը, խառատյանարսենների ու բոլորի, բոլորը բերեցին այս զոհերին հասցրեցին, հիմա ասում են՝ ՀԱՊԿ-ը ուր է: Խելագարվում ես:

Ես Արմեն Գրիգորյանի տեղը գետինն եմ մտնում: Ամեն օր գետինն եմ մտնում: Նայում ես Գրիգորյան Արմենին՝ կարծես ոչ մի բան չի եղել, մի վայրկյան իր պատճառով ավեր չի եղել: Նիկոլի մասին էլ չեմ խոսում, կորսված մարդ է»:

Գեղամ Մանուկյանը հավելեց. «Երեկ ԱԺ-ում կարողացա ինձ զսպել, այսօր՝ ոչ»:

Այս խորագրի վերջին նյութերը