Քաղաքական

17.09.2022 16:00


Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր (տեսանյութ)

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր (տեսանյութ)

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան ևս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։ Ենթասպա Գագիկ Մելքոնյանը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Գագիկ Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը