Կարծիք

18.09.2022 18:36


Փելոսին ասում ա` դուք ձեր ձեռքով ձեր գլուխը կերեք, իսկ մենք միշտ սատար կկանգնենք դեմոկրատական սկզբունքներին

Փելոսին ասում ա` դուք ձեր ձեռքով ձեր գլուխը կերեք, իսկ մենք միշտ սատար կկանգնենք դեմոկրատական սկզբունքներին

Կարճ ասեմ՝ ինչ է ասում Նենսի Փելոսը.

1. Մենք ձեզ ոչ մի բան չենք տալու
2. Մենք ադրբեջանին չենք պատժելու (թեթև կդատապարտենք ու վերջ)
3. Մենք ողջունում ենք ձեր Ռուսաստանից ձերբազատվելու ձգտումը
4. Մենք դեմ չենք միջանցքին

Հետաքրքիր ա որ Փելոսը չի էլ ակնարկում որ իրենք որևէ կապ ունեն վերջին ռազմական գործողությունները կանգնացնելու հետ, մինչդեռ հայ-ռուսական պարլամենտական խմբի նախագահ ալենը ասում ա, որ հենց ԱՄՆ է դադարեցրել պատերազմը։

Դե մնացածը գիտեք, դեմոկրատիա և նմանատիպ այլ անիմաստ բաներ։

Մի խոսքով ասում ա` դուք ձեր ձեռքով ձեր գլուխը կերեք, իսկ մենք միշտ սատար կկանգնենք դեմոկրատական սկզբունքներին. դե դատարանները արգելափակելու, քաղաքական հայացքների համար բռնելու և այլ "դեմոկրատական" սկզբունքներին։

Դե սրանում էլ իհարկե ռուսն ա մեղավոր...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը