Քաղաքական

19.09.2022 09:45


Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Բացառիկ խիզախները. Անմահ կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել

«2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք:

Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը»,-հայրենասեր կանանց մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Возможно, это изображение 4 человека, люди стоят и военная форма

Այս խորագրի վերջին նյութերը