Լրահոս

13.09.2011 11:18


Աբրամ Բախչագուլյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է ԿԸՀ նախագահ դառնալու լուրը

Աբրամ Բախչագուլյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է ԿԸՀ նախագահ դառնալու լուրը

«7օր»–ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին քարտուղար Աբրամ Բախչագուլյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է ԿԸՀ նախագահ դառնալու լուրը։

–Դա այսօր քննարկելու հարց չէ,–ասել է Ա. Բախչագուլյանը՝ նշելով, որ ինքն այսօր զբաղված է հուղարկավորությամբ։

Սեպտեմբերի 9–ին ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանը մահացել էր սրտի կաթվածից։ Նա ԿԸՀ անդամ էր նշանակվել ՀՀ վճռաբեկ դատարանի քվոտայով։

ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ–ական Աբրամ Բախչագուլյանն ավելի վաղ «7օր»–ին ասել էր, թե ինքը հրաժարվել է ԿԸՀ անդամ լինելուց, և ՄԻՊ–ին նախապես դիմում, իսկ հետո հրաժարական ներկայացրածներից մեկն էլ ինքն է եղել, քանի որ իրեն ա՛յլ աշխատանք են առաջարկել։ Դրանից մի քանի օր անց Ա. Բախչագուլյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչության պետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը