Քաղաքական

20.09.2022 20:01


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարած առաքելությունը ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ:

«Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»,-ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը