Քաղաքական

21.09.2022 10:50


Պատգամավոր Քրիստինե Վարդանյանին փորձում էին բերման ենթարկել

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանին փորձում էին բերման ենթարկել

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որոնք գիշերվանից Եռաբլուրում էին ու պատրաստվում էին այնպես անել, որպեսզի Փաշինյանը չկարողանա մտնել այստեղ, հեռացրին տարածքից` նրանց բերման ենթարկելով։ Ծնողներին հեռացնում էին բիրտ ուժ կիրառելով, կան մարմնական վնասվածքներ ստացողներ։ Փաշինյանին ոստիկանական ջանքերով ամեն դեպքում հաջողվել է մտնել պանթեոն։

Ծնողներին բերման ենթարկելու պահին ոստիկանները փորձել են բաժին տանել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանին։ Ծնողներն ու քաղաքացիները հասցրել են, սակայն, ոստիկաններին հուշել, թե ում են փորձում բերման ենթարկել, ինչից հետո Վարդանյանին բաց են թողել։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը