Աշխարհ

21.09.2022 12:58


Իրանում զանգվածային ցույցեր են (լուսանկար, տեսանյութ)

Իրանում զանգվածային ցույցեր են (լուսանկար, տեսանյութ)

Իրանցի կանայք կտրում են իրենց վարսերն ու ցուցադրաբար այրում հիջաբները մինչ երկրում տարածվում է բողոքի ակցիաների ալիքը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից: Աղբյուրի պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Բրիտանական պարբերականը գրում է, որ սրանք վերջին տարիների ընթացքում Իրանում ամենալուրջ բողոքի ակցիաներն են: Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում ցուցարարները հարձակվում են ոստիկանների վրա, նրանցից մեկին գետնին գցում: Մեկ այլ տեսանյութում ցուցարարները պատռում են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և մյուս ղեկավարների պատկերներով պաստառները:

Պարբերականը գրում է, որ ցույցերի ընթացքում կա առնվազն երեք զոհ:

Հակակառավարական ցույցերը տարածվել են Թեհրան, Մաշադ, Համեդան, Թավրիզ, Արաք, Ռաշթ, Քազվին, Զանջան և Իլամ քաղաքներում:

Women cut off their hair and burned their hijabs as deadly protests erupt across the country after 22-year-old Mahsa Amini was dragged into a police van and allegedly tortured by Iran’s notorious morality policeRights groups said security forces used batons, teargas, water cannons, rubber bullets and live ammunition in certain regionsA picture obtained by AFP outside Iran shows a bin burning in the middle of an intersection during a protest for Mahsa AminiA protester holds a portrait of Mahsa Amini during a demonstration in support of Amini, a young Iranian woman who died after being arrested in Tehran by the Islamic Republic's morality policeA police motorcycle burns during a protest over the death of Mahsa AminiThe Islamic headscarf has been obligatory in public for all women in Iran since shortly after the 1979 Islamic revolution that ousted the shah

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը