Աշխարհ

21.09.2022 17:06


Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքական Մարմարիսում անտառային հրդեհներ են բռնկվել, մարման աշխատանքներն էլ տարվում են և՛ ցամաքից, և՛ օդից։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության տվյալներով` բռնկումը սկսվել է Յալանչիբոգազի անտառային զանգվածում, պատճառը դեռևս պարզված չէ։ Կրակի տարածմանը նպաստել է քամին։

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Մուղլայի անտառային տնտեսության տարածաշրջանային վարչության ուղղաթիռներ, ինչպես նաև ցամաքային տրանսպորտային միջոցներ, շինարարական տեխնիկա և անտառային տնտեսության մեծ թվով աշխատողներ։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը