Աշխարհ

21.09.2022 20:40


Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել են Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Սեպտեմբերի 21-ին ժամը 13։35-ի չվերթը, որը Նիժնի Նովգորոդից Երևան էր ուղևորվում, Սամարայում հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Մամուլի ծառայության տվյալով` ցամաքում սպասել են վերակենդանացման և շտապօգնության մեքենաները։ Բժիշկները բարձրացել են ինքնաթիռի սրահ, սակայն ուղևորն արդեն մահացած է եղել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը