Լրահոս

22.09.2022 12:56


«Սուրմալուում» փլատակներում հայտնված Mercedes-ը դեռ չեն հանել. Հարակից խանութների աշխատակիցներն իրենց ապրանքն են հանում

«Սուրմալուում» փլատակներում հայտնված Mercedes-ը դեռ չեն հանել. Հարակից խանութների աշխատակիցներն իրենց ապրանքն են հանում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած մասնակի փլուզումից հետո մինչև հիմա վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան չի հանվել փլատակներից:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին անմիջապես փլուզված պատի հարևանությամբ գործող խանութների աշխատակիցներն իրենց իրերն են հանում խանութներից:

Նրանք չցանկացան հարցազրույց տալ, սակայն նշեցին, որ եթե չաշխատեին իրենց վարկերն ով պետք է փակեր: Ըստ տեղի աշխատողների, պայթյունից հետո էլ ոստիկանները միշտ տարածքում են եղել, հերթապահություն են իրականացրել:

Վնասված «Մերսեդեսի» սեփականատեր Համիկ Ավագյանը, ով տարածքի աշխատակից է, մեզ հետ զրույցում պատմեց, որ երեկ մեքենան կայանելուց հետո գնացել է պահեստ, իսկ երբ քամին ուժգնացել է, որոշել է գալ ու մեքենան հանել, բայց մյուս աշխատակիցները թույլ չեն տվել, ասել են՝ վտանգավոր է, քամին կհանդարտվի, նոր կգնաս:

Քիչ անց լսվել է պատի փլվելու ձայնը, եկել տեսել են, որ մենքենան մնացել է փլատակների տակ: Համիկ Ավագյանը խնդրում է, որպեսզի պատկան մարմինները գան ու հանեն մեքենան:

Նշենք, որ Երևանի Քրիստափորի փողոցը, որ երեկ կրկին ժամանակավոր փակվել էր, նորից միակողմանի բացվել է:

Այս խորագրի վերջին նյութերը