Լրահոս

13.09.2011 14:51


Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին խորհուրդ է տալիս այստեղ-այնտեղ չանկեղծանալ

Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին խորհուրդ է տալիս այստեղ-այնտեղ չանկեղծանալ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում «Վիկիլիքսի»–ի հրապարակումներին, ասել է, որ այդ բացահայտումներից ելնելով՝ ուզում է բոլոր պաշտոնյաներին խորհուրդ տալ:

Խորհուրդ կտամ, որ նրանք, ովքեր միշտ խոսում են պատերի տակ, ժողովրդի կամ մեկ այլ քաղաքացու հետ, միշտ հիշեն, որ կարող է՝ օրը գա, դա բացահայտվի, և հորդորում եմ, որ բոլորն իրենց խոսքերում լինեն չափավոր,–ասել է նա:

Ինչ վերաբերում է իր մասին «Վիկիլիքս»–ի հրապարակմանը, ապա Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ինքը փոխդեսպանի հետ երբևէ հանդիպում չի ունեցել, որ որևէ բան ասեր նրան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը