Աշխարհ

26.09.2022 08:45


Հույս չդնել դրսի հորեղբայրների և մորաքույրների վրա. Բելառուսի ԱԳՆ-ն` Փելոսիի ՀՀ այցի մասին

Հույս չդնել դրսի հորեղբայրների և մորաքույրների վրա. Բելառուսի ԱԳՆ-ն` Փելոսիի ՀՀ այցի մասին

Արևմտյան «բազե» քաղաքական գործիչների այցերը ՀԱՊԿ երկրներ ոչ թե օգնում են հակամարտությունների կարգավորմանը, այլ ավելի են սրում դրանք։ Նման հայտարարություն է արել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը՝ մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան։

«Բավական է հիշել միայն նրա այցը Թայվան, որից հետո իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ես անձամբ խորապես համոզված եմ, որ մենք կարիք չունենք դրսի խաղաղապահների վրա հույս դնել»,-ասել է Մակեյը։

Բելառուսի ԱԳ նախարարն ընդգծել է, որ նման քաղաքական գործիչներին բացարձակապես չի հետաքրքրում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը։ Նրանք ներկայացնում են երկրների մի ամբողջ ճամբար, որոնք նախկինում շահագրգռված էին ԽՍՀՄ–ի շուրջ լարվածության մշտական օջախներ ունենալու մեջ, այժմ էլ՝ Ռուսաստանի։

«Հետևաբար, նման այցերը կհանգեցնեն ոչ թե կոնֆլիկտների հանդարտեցման, այլ ընդհակառակը՝ սրման»,–ասել է բելառուսցի դիվանագետը` առաջարկելով հույս չդնել դրսի հորեղբայրների ու մորաքույրների վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը