Լրահոս

27.09.2022 11:17


Արմավիրի մարզում Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է դաշտում, 07-ը՝ վերածվել մետաղի ջարդոնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Արմավիրի մարզում Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է դաշտում, 07-ը՝ վերածվել մետաղի ջարդոնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները։

Վիրավորներից 3-ին էլ հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոտրվել է անվահեծանը, իսկ 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի։

Այս պահին բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը մեկ այլ օպերատիվ խմբով պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Վթարի փատով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը