Լրահոս

14.09.2011 09:44


Կարեն Կարապետյանը վարչապետ կդառնա՞

Կարեն Կարապետյանը վարչապետ կդառնա՞

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը պետք է դառնա վարչապետ՝ ասել է, թե ինքը այն մասշտաբի քաղաքական կամ պետական գործիչ չէ, որ ճշգրիտ պատասխանի այդ հարցին։

–Ես կարծում եմ՝ այսօր վարչապետի փոփոխության հարց չկա և դա զուտ ասեկոսեներ են։ Բայց եթե լինի՝ ո՛չ ողբերգություն կլինի, ո՛չ էլ ինչ–որ բաներ։ Միշտ էլ պետակա համակարգում պաշտոնների փոփոխություններ լինում են, բայց դա արդեն իմ իմանալիք հարցը չէ և իմ իրավասության շրջանակներից դուրս է,–ասել է նա։

ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասել է, թե դրանք ենթադրություններ են, իսկ ենթադրությունը անշնորհակալ գործ է։

Ժամանակը ցույց կտա,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը