Լրահոս

29.09.2022 11:20


Մալականի այգու հարևանությամբ սակրավորները զինամթերքով լցված պարկ են հայտնաբերել

Մալականի այգու հարևանությամբ սակրավորները զինամթերքով լցված պարկ են հայտնաբերել

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ինժեներական ջոկատի ծառայողները, բացելով պարկը, այնտեղ հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ էլ դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։

Սակրավորները այդ ամենը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողներին։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը