Քաղաքական

30.09.2022 10:12


ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից (տեսանյութ)

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից (տեսանյութ)

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի մասին լուրերին, ասաց․

«Չեմ կարող մեկնաբանել, ես ևս անկանկալի եկա այդ նորությունը լսելով»։

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզ այցելությանն, ապա դեսպանն ասաց․

«Ես և իմ գործընկերներն ականատես եղանք այն ավերվածություններին, որ տեղի էին ունեցել։ Մեր դիրքորոշումն ի սկզբանե հստակ է եղել և հրապարակայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որտեղ մեր ներկայացուցիչը կոչ արեց, որ ագրեսորն անմիջապես դադարեցի ռազմական գործողություններն ու պահպանի հրադադարը»։

Դեսպանը շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը